04.04.2013|
14:15
Ձմեռ-գարուն նախընտրական սեզոնը մեր երկրի առանց այդ էլ կազուսներով և կոնֆուզներով հարուստ քաղաքական կյանքում մի նոր մոդայիկ տենդենց առաջ քաշեց. մեծն «բոյկոտը»: Դեռ ընտրությունները չկայացած, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ եթե ընտրություններն անարդար լինեն, կուսակցությունը բոյկոտելու է Երևանի ավագանու աշխատանքները: Ընտրություններից մեկ ամիս առաջ արդեն շրջանառության մեջ են դնում ընտրությունների կեղծման թեզը: Սա ավելի շատ նման է սեփական ցածր քաղաքական վարկանիշը քողարկելու փորձի, այսինքն, եթե կուսակցութունը չհաղթեց, էլեկտորատի առջև միշտ էլ կարելի է արդարանալ կեղծված ընտրությունների արդեն ծեծված թեզով: Բացի այդ, պրակտիկան ցույց է տվել, որ զանազան քաղաքական բոյկոտներից հասարակությունը ոչինչ չի շահում: Ոչ վաղ անցյալում մեկ այլ քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, ամբողջ 4 տարի բոյկոտեց Երևանի ավագանու աշխատանքը, այնինչ հավաքել էր ձայների 1/5-րդը: Եվ ի՞նչ, ինչ շահեց հասարակությունն այդ բոյկոտից: